Օղակը սեղմվում է. բաց է թողնվել ժամանակը՝ բանակը վերականգնելու և դիվանագիտական ոլորտում քայլեր ձեռնարկելու համար. Օհանյան
 |pastinfo.am|
13:26 - 12 սեպտեմբերի, 2022

Օղակը սեղմվում է. բաց է թողնվել ժամանակը՝ բանակը վերականգնելու և դիվանագիտական ոլորտում քայլեր ձեռնարկելու համար. Օհանյան |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանական կառավարման երկրում իշխանության բաժանման ու հավասարակշռման սկզբունքը խախտող գործադիր իշխանության կցորդ հանդիսացող խորհրդարանական մեծամասնության կողմից Հայաստանի իրական օրակարգի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունների մշտական տապալումները, որոնք անպատժելիորեն իրականցվում են սահմանդրության և օրենքի կոպիտ խախտմամբ անկասկած ազդում են ԱԺ բնականոն ընթացքի վրա: Այս բացառիկ և խիստ ծայրահեղ հանգամանքներում խորհրդարանի լեգիտիմությունը միանշնական կասկածի տակ է դրվում հենց քաղաքական մեծամասնության գործողությունների պատճառով: Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի նորագույն պատմությունն առանձնանում էր անկախության և Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում հաղթանակով ձևավորված Հայաստանի և Արցախի կուռ անվտանգային, տնտեսական ամուր կապի ու ենթակառույցների միասնական համակարգով, սակայն 44-օրյա պատերազմից հետո կտրուկ փոխվել է. «Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրը ռազմաքաղաքական բալանսի խախտման դեպքում Ադրբեջանը ախորժակը բացվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավել է մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ՝ ձգտելով կազմավորել նոր 3+3 ձևաչափով հարթակը: Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանն իր անվտանգության երաշխավորն է»,-ասաց Օհանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել