ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է սկսում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով

 |factor.am|
14:55 - 12 սեպտեմբերի, 2022

ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է սկսում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով |factor.am|

factor.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային անվտանգության գոտու ստեղծման հարցով։ Այս մասին Twitter-ում հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Կայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը հրատապ խնդիր է, ընդգծել են գործակալությունում։ Մեկնաբանելով Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային էլեկտրահաղորդման գծի շահագործման վերսկսման հարցը՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ սա շատ կարևոր քայլ է կայանի միջուկային անվտանգության պահպանման համար, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։

«ԶԱԷԿ-ում պետք է հրատապ ստեղծվի միջուկային և ֆիզիկական անվտանգության պաշտպանական գոտի, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են սկսվել»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել