shantnews.am: «Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն:
Նա խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
comment.count (0)