factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են իբր «Հայաստանի լայմասշտաբ սադրանքները ու հայ-ադրբեջանական սահմանին մարտական բախումները»։
Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Անկարան միշտ Ադրբեջանի կողքին է»։ «Զրույցի ընթացքում նախարարները նաև կարծիքների լայն փոխանակում են իրականացրել ստեղծված իրավիճակի շուրջ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին ընդունել էր, որ նախահարձակ գործողություններ է սկսել ՀՀ սուվերեն տարածքում։
comment.count (0)