Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք
 |hetq.am|
15:44 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով։ 

Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։ 

Հիշեցնենք, որ այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ թշնամու քաղաքացիական օդանավերը չէին մտնում ՀՀ երկինք, ինչն իր պատճառներն ուներ։ 2014-ի նոյեմբերից ադրբեջանցիները խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետեւ այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից եւ 7 տարի շարունակ Բաքվից Նախիջեւան էին թռչում միայն Իրանի տարածքով։ 

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ը վերսկսեց թռիչքները ՀՀ երկնքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Այսինքն՝ Հայաստանի երկնքով թռիչքները ձեռնտու տարբերակ էին ադրբեջանցիներին։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել