dijx7h9js9iqnrrx

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 2026 թվականի ներդրումային ծրագրի շրջանակում նախօրեին հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլեկտրատնտեսությունների վերանորոգման և էլեկտրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ-ը։

«Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են Երևանի մի շարք վարչական շրջաններ, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք խոշոր քաղաքներ ու բնակավայրեր։

Ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին հրավիրում ենք ակտիվորեն մասնակցել Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացներին՝ ներկայացնելով մրցունակ առաջարկներ։

Տնտեսվարողների լայն ներգրավվածությունը կնպաստի մրցակցային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի շարունակական զարգացմանն ու արդիականացմանը։

ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի արդիականացման (վերակառուցման) աշխատանքների համար Ընկերության գնումների պլանով նախատեսված է շուրջ 600 մլն ՀՀ դրամ։

Մրցույթին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել ստորև հղմամբ՝ https://www.facebook.com/share/p/1DbGHBVnjB»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն