Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանում հրետակոծությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար:
comment.count (0)