ԱՄՆ-ն մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է հայ-ադրբեջանական հակամարտության «կրակի վրա յուղ լցնել»․ Բլինքեն
22:24 - 13 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ն մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է հայ-ադրբեջանական հակամարտության «կրակի վրա յուղ լցնել»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հայտարարել է, որ անհանգստացած են, որ Ռուսաստանը կարող է փորձել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության «կրակի վրա յուղ լցնել»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մարտական գործողությունների մեկնարկից հետո Վաշինգտոնը հակամարտության երկու կողմերին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։

«Մեզ մտահոգում է այն, թե արդյոք Ռուսաստանը չի փորձում ինչ-որ կերպ կրակի վրա յուղ լցնել, շեղել ուշադրությունը Ուկրաինայից»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի օգնի հանդարտեցնել իրավիճակը, նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել