factor.am: Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։
Այս մասին ասաց Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցը՝ վիրավորումը եղել է հակառակորդի արկի պայթյունից. «Գորհայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել են, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու գլուխը։ Նրան տեղափոխել են «Սիսիան» ԲԿ, որտեղ վիրահատել են, ուշքի է եկել, ինչից հետո տեղափոխել են Երևան»,- ասաց Ղուլունցը: Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին, գյուղապետը նշել է, որ թեև ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, սակայն հիմա էլ պարբերաբար հնչում են կրակոցներ։
comment.count (0)