Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա
17:05 - 14 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա

Երբ մենք ասում են՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաև նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում 4-րդ հոդվածի համաձայն «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

«ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնություն, այդ թվում ռազմական ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա ներխուժումը։

Սա ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում ՀԱՊԿ-ում մեր նախաձեռնության իմաստով։ Այն փաստը, որ երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստ տեղի ունեցավ, գոհացուցիչ փաստ է։ Տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այս փուլի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել