Մակրոնը խոստացել է ավելի «մարդկային» ներքին քաղաքականություն վարել |tert.am|
08:09 - 26 ապրիլի, 2019

Մակրոնը խոստացել է ավելի «մարդկային» ներքին քաղաքականություն վարել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է իր վարած քաղաքական ոճն ավելի «մարդկային» դարձնել՝ միևնույն ժամանակ պնդելով, որ կշարունակի ճնշում գործադրել ֆրանսիական տնտեսության ազատակացմանն ուղղված իր ծրագիրն առաջ տանելու հարցում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնն այս մասին ասել է վերջին երկու տարում առաջին անգամ տված մամուլիսի ասուլիսի ժամանակ:

Երկրի ղեկավարը նաև խոստացել է 5 մլրդ եվրոյին համարժեք կրճատումներ անել ցածր և միջին եկամուտ ունեցողների եկամտահարկում, բարձրացնել անապահով խավի կենսաթոշակը, ինչպես նաև ասել է, որ իր նախագահության ընթացքում այլևս որևէ դպրոց կամ հիվանդանոց չի փակվի:

Մակրոնը խոստովանել է, որ ինքն իր կառավարման ոճում պետք է ավելի շատ «մարդկայնություն» ցուցաբերի, սակայն դա չի նշանակում, որ զիջելու է «դեղին անթև բաճկոնների» ճնշմանն ու փոփոխություններ է անելու տնտեսության ազատականցման ծրագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել