Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել
 |news.am|
02:34 - 15 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել |news.am|

news.am: Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին  ասաց համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 105 զոհ։ Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ,  այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել