Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը
03:34 - 15 սեպտեմբերի, 2022

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ ընդդիմադիր 35 պատգամավոր ստորագրել է վարչապետի իմպիչմենտի փաստաթուղթը

ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց․ «Խոսեցի Սեյրան Օհանյանի հետ։ Իրենք տեքստը 35 հոգով ստորագրել են, և հիմա պատգամավորներից մեկը գալու է այստեղ և կարդա իմպիչմենտի թղթի բովանդակությունը և այն պատգամավորների անունները, ովքեր ստորագրել են դրա տակ։ Վաղը ԱԺ նիստն է, և նրանք դա դրել են շրջանառության մեջ»։

Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ 35 հոգի պատրաստակամություն է հայտնել, բայց չի ստորագրել։

Իսկ Կարին Տոնոյանը, որն ավելի վաղ հայտնել էր Ալեն Սիմոնյանի տուն գնալու մասին, վերադառնալով հայտարարեց․ «Մենք գնացինք պատգամավորների տներ։ Այդ մարդիկ իրենց տներում չեն, պարզ է, որ այդ մարդիկ հիմա թաքնված են, մենք ապացուցեցինք, որ իրենք իրենց վախերի մեջ են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել