Ազգային ժողովը քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի պաշտոնում: Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է, և եթե մենք ցանկանում ենք ինչպես բոլոր նորմալ երկրներում, կներեք այդ արտահայտության համար, ես նկատի ունեմ մեդիահամակարգի ստեղծման առումով նորմալ, ցիվիլ երկիր, որը մեր մոտ դեռ չկա, մենք պիտի կարողանանք ստեղծել այն համակարգը, որը կարողանում է սպասարկել քաղաքացու տեղեկատվական պահանջմունքները, որը բերում է հանրային համերաշխության և որը թույլ է տալիս քո պետությանը լինել արդիական, մրցունակ, ոչ թե կոնսերվացվել որոշ սոցիալական հարաբերություններ և նույնիսկ շպրտել դեպի միջնադար»,-իր ելույթում նշեց Հակոբյանը։
Հակոբյանը զբաղեցնում է ՀՌՀ նախագահի պաշտոնը, նրա պաշտոնավարումը կավարտվի օրեր անց։
comment.count (0)