Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ դատավորներ ընտրեց Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին։ Քվեարկությանը մասնակցեցին 65 պատգամավորներ, բոլորը կողմ քվեարկեցին թեկնածուներ ընտրությանը։
Նրանց թեկնածության հարցը քննարկվել էր այսօր տեղի ունեցած նիստերի ընթացքում։
Սեդա Սաֆարյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, երեքը կառավարության, երեքը նախագահի առաջարկությամբ:
Իսկ Տիգրան Հակոբյանը 66 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց ՀՌՀ անդամի պաշտոնում։
comment.count (0)