Մեղրիի զորամասի դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության մի մասը. Դավիթ Տոնոյան |armenpress.am|
11:13 - 26 ապրիլի, 2019

Մեղրիի զորամասի դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության մի մասը. Դավիթ Տոնոյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության որոշ մասը, մյուս հատվածներով քննությունը շարունակվում է: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իրականացված ծառայողական քննություն, և իրականացվում է նախաքննություն համապատասխան մարմինների կողմից: Ծառայողական քննության որոշ մասն արդեն ավարտված է, որոշ մասը դեռ շարունակվում է: Տարբեր էպիզոդներ են, և մեղավորները պատժվում են, բայց քանի որ արդեն նախաքննություն է իրականացվում, ծառայողական քննության անհրաժեշտությունն արդեն չկա»,- ասաց Տոնոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել