Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն
17:04 - 16 սեպտեմբերի, 2022

Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստան վրա՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով, օկուպացնելով ՀՀ տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական եթակառուցվածքները:

Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։

Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Ներառված են հետևյալ առարկաները՝

  • ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, 
  • առաջին բուժօգնություն,
  • կրակային պատրաստություն։

Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, զինվորական կամ սպորտային համազգեստ, կոշիկ։ Երևանի դասընթացի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։ ՈՄԱ էջում կարող եք տեղեկություններ գտնել նաև մարզերի դասընթացների մասին։ ՀԿ-ը դասընթացներ ունի նաև շաբաթ-կիրակի օրերի համար։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ սկսում է անվճար  դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցելու մարտական գործողությունների: Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝

  • կրակային պատրաստություն, 
  • մարտավարություն, 
  • առաջին օգնություն: 

Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով, ակնոցով, ջրով և սննդով։

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին հայտարարել է ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա  դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։

«Պետականությունը որպես գերագույն արժեք» ռազմահայրենասիրական դպրոցը սեպտեմբերի 11-ին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ, հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից սկսում է առաջին օգնության, մարտավարության, կրակային պատրաստության, ալպինիզմի, քարտեզագրության դասընթացներ։

«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը հայտարարել է, որ ելնելով իրավիճակից՝ հայտարարում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։

«Կոմանդոս» ռազմամարզական ակումբն անցկացնում է առաջին օգնության արագացված պարապմունքներ։

Տարբեր մարզերում վարժանքներ է անցկացնում «Ազգային Լեգիոն» ռազմահայրենասիրական ակումբը։

«Բերդ» հասարակական կազմակերպությունը ավագ դասարանի աշակերտների համար (8-12-րդ դասարանցիների)  ռազմամարզական պատրաստության դասեր է անցկացնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում և Իջևան քաղաքում։ Ռազմամարզական խմբակներում աշակերտները շաբաթական 2 ժամ ֆիզիկական պատրաստություն են անցնում, 2 ժամ՝ մարտական և 1 ժամ՝ գաղափարական։ Գրանցվել կարող եք այս հղմամբ, լրացուցիչ տեղեկությունների համար էլ կարող եք զանգել (094 24 16 50):

Ցանկը թարմացվում է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել