Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Նենսի Փելոսիի հետ
19:05 - 18 սեպտեմբերի, 2022

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Նենսի Փելոսիի հետ

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։

Հանդիպումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպումից մանրամասներ ներկայացրեց․

«Առաջինը, բնականաբար, խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին, փոխանցեցինք մեր դրքորոշումը․ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է Ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ նաեւ ռազմաքաղաքական աջակցության, խոսցինք 907-րդ բանաձեւի մասին, եւ առհասարակ հաջորդ տարի օգնություններն ու աջակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Խոսեցինք ռազմագերիների մասին, Հայասատնի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի», - նշեց Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ այս փակ հանդիպման ընթացքում ներկայացրել են այն բոլոր խնդիրները, որոնց մասին մշտապես բարձրաձայնել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել