«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մի խումբ քաղաքացիներ հետ հանդիպումից հետո հայտնեց, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ու մասնակիցների ցանկությամբ անցկացվել է փակ ձևաչափով։
Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահն արձանագրել է, որ որևէ տեղ չի գնացել ու շարունակում է պայքարի մեջ մնալ․
«Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին շրջանում գուցե իր հանրային ակտիվությամբ կամ չակտիվությամբ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, սակայն Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց, որ որևէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ։
Նախագահը արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, այս պահին որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետև քաղաքացիներին կներկայացվի քայլերի ընթացքը»,- ասաց պատգամավորը։
comment.count (0)