Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար․ Էրդողան
 |tert.am|
09:49 - 20 սեպտեմբերի, 2022

Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հաշվետու չէ ԵՄ-ին և իրավունք ունի հանդիպել աշխարհի բոլոր երկրների հետ։ Նա նաև ընդգծել է, որ բանակցում է բոլոր պետությունների հետ, քանի որ իր երկիրը ևս աշխարհի մասն է կազմում։

«Երբ մենք հանդիպումներ էինք անցկացնում Եվրամիության անդամ երկրների հետ, մեզ չէին տալիս այնպիսի հարցեր, ինչպիսին է «Ինչո՞ւ նրանց հետ հանդիպեցիք»-ը։ Մենք շարունակելու ենք հետագայում էլ նրանց հետ նույն կերպ համագործակցել, ինչպես Շանհայյան համագործակցության կազմակերպության պետությունների հետ», - հայտարարել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել