azatutyun.am: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից՝ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: Երկու լիդերները քննարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:
«Մենք կստանանք Հանրային պալատների դիմումները, այս հանրաքվեները կլինեն մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է մեր ադմինիստրացիաները և խորհրդարանական ատյանները սկսեն աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը Պասեչնիկին:
comment.count (0)