azatutyun.am: Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի կունենան հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության անունից այդ մասին հայտնել է հանրապետության ժողովրդական խորհուրդը:
Լուգանսկի ժողովրդական հանրապետության անունից այդ որոշման մասին հայտնել է ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն:
Հիշեցնենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները ավելի վաղ քննարկել էին Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:
comment.count (0)