Քանդված տները սարքվող են, կարեւորը մեր տղերքի կյանքերն են․ Սոթք, հրետակոծությունից օրեր անց

15:31 - 19 սեպտեմբերի, 2022

Ասֆալտե ճանապարհը փոխվում է քարքարոտի Սոթք գյուղ թեքվելուն պես։ Ձայն-ձուն չկա, միայն ծառերի սվսվոց։ Ու անաղմուկ շրջող մի շուն, ու փլված տանիքներ, ու կողպված դռներ, ու ապակու կտորներ, ու արկերի բեկորներ անթիվ։ Մատների վրա հաշված մարդիկ կան գյուղում, որ եկել են անասուններին կերակրելու. բնակիչները գյուղից տարհանվել են։ Սոթքը Գեղարքունիքի մարզի սահմանային այն բնակավայրերից է, որ հակառակորդը հրետակոծել է անխնա։ Այստեղ շրջելիս աջ ու ձախ ամեն քայլի պատահում են պատերազմի հետքեր ունեցող շինություններ, եւ ոչ միայն տներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել