Կառավարությունը միանվագ աջակացություն տրամադրեց «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու վիրավորում ստացածներին
11:26 - 22 սեպտեմբերի, 2022

Կառավարությունը միանվագ աջակացություն տրամադրեց «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու վիրավորում ստացածներին

Կառավարությունն այսօր զեկուցվող հարցերի փաթեթով աջակցություն տրամադրեց «Սուրմալու»-ում տեղի ունենած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացածներին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներն ու վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Առաջարկվում է միանվագ  սոցիալական աջակցությունը տրամադրել՝

•  հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
•  զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:

Միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում ստացած անձինք և 17 զոհված անձանց ընտանիքներ։ 

Այս հարցի քննարկման ընթացքում կառավարության անդամները անդրադարձան նաև երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզման դեպքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ տարածքը արագ պետք է մաքրվի․ «Ես առաջարկում եմ այդ շինության կմախքին քանդման թույլտվություն տրվի և մաքրվի այդ տարածքը, սեփականատիրոջ միջոցներով կամ քաղաքապետարանը նախաձեռնի ու սեփականատիրոջ միջոցներով փոխհատուցվի»։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ, արձագանքելով կոմիտեի նախագահին, ասաց, որ քննարկում տեղի ունեցել են, ԱԻՆ-ը համապատասխան արձանագրություններ է կազմել և ուղարկել գերատեսչություններ․ «Տեղյակ եմ , որ դեռ որոշ հարցերով քննություն է ընթանում։ Ամեն դեպքում, իմ ունեցած տեղեկությունների քաղաքապետարանը աշխատանքներ տանում է սեփականատիրոջ հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել