Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
23:11 - 22 սեպտեմբերի, 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել Գարեգին Բ-ի և ՀՀ ու Արցախի նախագահների հանդիպման մասին․

«Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել