Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը երեկոյան փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք․ ՊՆ խոսնակ
10:42 - 24 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը երեկոյան փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք․ ՊՆ խոսնակ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Հայկական կողմում կորուստներ չկան:

Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ 

Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել