«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը՝ ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ
20:20 - 25 սեպտեմբերի, 2022

«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը՝ ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 07:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ 

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։

Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։  

19.00-ի դրությամբ առաքելության շրջիկ խմբերն այցելել են 234 տեղամասեր, որոնցից 70-ում արձանագրվել են խախտումներ։

Խախտում

Քանակ

Ընթացակարգի խախտում

28

Քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայություն

26

Կուտակում

24

Ընտրողների ուղղորդում

16

Դիտորդի/ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտում

9

Բաց քվեարկություն/գաղտնիության բացահայտում

8

Իրավասու մարմինների անգործություն

6

Վիճաբանություն և/կամ ծեծկռտուք

5

Քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձի՝ մուտքի խոչընդոտում/հեռացում

4

Ընտրողների կազմակերպված տեղափոխություն

3

Քվեաթերթիկների բազմակի խոտան կամ քվեարկության նյութերի բացակայություն/վնասում կամ հափշտակում

2

Այլ անձի փոխարեն կամ բազմակի քվեարկություն/քվեարկության փորձ կամ լցոնում/լցոնման փորձ

1

Ընտրողների շարժ կուսակցության շտաբի և ՏԿ-ի միջև

1

Քվեաթերթիկների դուրս բերում/«կառուսել»

1


«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել