Ժամը 20։00-ին փակվել են 8 համայնքների 314 ընտրատեղամասերը
20:58 - 25 սեպտեմբերի, 2022

Ժամը 20։00-ին փակվել են 8 համայնքների 314 ընտրատեղամասերը

Ժամը 20։00-ին փակվել են հանրապետության 8 համայնքների 314 ընտրատեղամասերը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հայտնել ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների վերաբերյալ։

Ըստ 20։00-ի տվյալների՝ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 08:00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210):

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել