Զոհվել է ինը, վիրավորվել՝ 20 մարդ․ Իժևսկի դպրոցում հրաձգություն իրականացրած անձը ինքնասպան է եղել
13:08 - 26 սեպտեմբերի, 2022

Զոհվել է ինը, վիրավորվել՝ 20 մարդ․ Իժևսկի դպրոցում հրաձգություն իրականացրած անձը ինքնասպան է եղել

Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին 6 զոհի և 20 վիրավորի մասին։

«Նախնական տվյալներով հանցագործության զոհ է դարձել ինը մարդ, որոնց թվում են ուսումնական հաստատության անվտանգության երկու աշխատակից, երկու ուսուցիչ, ինչպես նաև 5 անչափահաս․ կան վիրավորներ։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։ Հարձակում գործած անձը ինքնասպան է եղել»,- ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հանցագործի ինքնությունը դեռևս չի պարզվել, նրա մոտ փաստաթղթեր չեն եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել