Մակրոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին
 |1lurer.am|
21:31 - 26 սեպտեմբերի, 2022

Մակրոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման կոչ է անում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր»,- կարծում է նախագահ Մակրոնը: 

Նա ընդգծել է` Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է անհապաղ վերսկսվի: Մակրոնը կրկին շեշտել է` բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

«Ես հանդարտության և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում»,- ասել է նա: 

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հետ Փարիզում քննարկելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումը` Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի նոր սրումից խուսափելու համար:

Մակրոնը նաև հայտնել է, որ առաջիկա ժամերին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել