«Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող»․ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին
11:57 - 27 սեպտեմբերի, 2022

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող»․ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին․ 

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով՝

  • Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։
  •  Երեք նախագահների մոտեցումների եւ գնահատականների միջեւ առկա տարբերությունները հայտնի եւ կանխատեսելի էին նաեւ մինչեւ հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։
  •  Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։
  •  Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։
  •  Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձեւավորված սպասումներն ու ակնկալիքները որեւէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։
P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել եւ չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»,- նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել