Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար
 |news.am|
09:44 - 29 սեպտեմբերի, 2022

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար |news.am|

news.am: Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Twitter-ում գրել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կրկին հաղորդումներ են ստացվել երեք հայ զինվորի մահվան եւ մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս եւ շատ այլ անիմաստ զոհաբերություններ բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել