Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար
 |1lurer.am|
12:44 - 29 սեպտեմբերի, 2022

Գործադիրը գումար հատկացրեց 4 ճանապարհահատվածի շինարարության համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ մոտ 3 միլիարդ 61 միլիոն դրամ հատկացնելով 4 ճանապարհահատվածների համար, որոնց ընդհանուր երկարությունը 34 կմ է:  

«Մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ, հասկանալի պատճառներով, որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաներին:

Մյուս հատվածը վերաբերում է Տաթև-Աղվանիին. Վերին Խոտանան գյուղի հատվածում մենք շրջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Մյուսը Քաջարանից դեպի Մեղրի հատվածն է: Հիմնանորոգման աշխատանքներն  այս տարի կավարտվեն: Չորրորդը Տավուշի մարզում 1.7 կմ-ոց հատված է»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ 3 միլիարդ 61 միլիոնից 45 միլիոնը տեխնիկական հսկողության համար է, մնացածը՝ շինարարության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել