Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները, ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։
comment.count (0)