«Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում». Անն Լույո
 |hetq.am|
09:45 - 30 սեպտեմբերի, 2022

«Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում». Անն Լույո |hetq.am|

hetq.am: ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիք՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետեւանքներն արձանագրելու։ Այցի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն թվիթերյան գրառում է կատարել, որում նշել է.

«Շատ օգտակար այց սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր: Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Ֆրանսիան շարունակում է գործել՝ ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել