Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրթական կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, որոնց մեծ մասը, ենթադրվում է, որ երիտասարդ կանայք են։ Այս մասին գրում է CNN-ը։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Քաաջ կրթական կենտրոնում, որի բնակչության գերակշռող մասը ազգային փոքրամասնություն է, որ երկար ժամանակ ենթարկվել է ճնշումների:
Ուսանողները ընդունելության քննություն էին հանձնում տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին, երբ առաջին պայթյունը տեղի է ունեցել։ Այս մասին CNN-ին ասել է Քաբուլի ոստիկանության խոսնակ Խալիդ Զադրանը:
Ալի Ջիննահ հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածներից մի քանիսը, հայտնել են, որ զոհվել է 23 մարդ, ևս 36-ը վիրավորվել է:
Այս պահին դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
comment.count (0)