Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում
10:40 - 01 հոկտեմբերի, 2022

Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ-ի կազմ պատերազմի ընթացքում

Ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, ասել է, որ Եվրոպայում ցանկացած ժողովրդավարություն կարող է դիմել դաշինքին միանալու համար, սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ պատերազմի ընթացքում։ 

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն արդեն իսկ կարող է ընդլայնվել մինչև տարեվերջ․ Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին մայիսին։

«Անդամակցության մասին որոշումն, իհարկե, պետք է ընդունվի բոլոր 30 դաշնակիցների կողմից, և մենք այդ որոշումները ընդունում ենք կոնսենսուսով։ Մեր ուշադրության կենտրոնում այժմ անհապաղ աջակցություն ցուցաբերելն է՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի դաժան ներխուժումից»,- նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի նպատակն է հետ պահել Ուկրաինային աջակցություն տրամադրելուց․ «Բայց նրան դա չի հաջողվի»։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել