Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 12,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
 |hetq.am|
14:06 - 01 հոկտեմբերի, 2022

Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 12,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկյան կառավարության ֆինանսավորման օրինագծին, որը ներառում է Ուկրաինային մոտ 12,4 միլիարդ դոլարի չափով արտակարգ օգնության փաթեթը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

«Նախագահը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է 2023 թվականի ֆինանսական տարվա շրջանակներում դաշնային կառավարության նախագծերի և գործունեության հետագա ապահովման հատկացումներ ոււ ներառում է լրացուցիչ հատկացում Ուկրաինայի իրադրությանը արձագանքելու համար»,- նշվում է սեպտեմբերի 30-ին Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, փաստաթուղթն ընդունվել էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ 

Միացյալ Նահանգների կառավարության կողմից հատկացված օգնությունը նախատեսված է Ուկրաինայի անվտանգության ապահովման, ուկրաինական իշխանություններին ֆինանսական աջակցություն և ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որը  շարունակում է պայքարել իր տարածքների վերադարձման համար։ Միջոցների մի մասն էլ կուղղվի Եվրոպայում ամերիկյան ռազմական անձնակազմի գործունեության ապահովմանը։  

Օրենքը թույլ կտա ընթացիկ մակարդակով շարունակել ամերիկյան կառավարության ֆինանսավորումը և դրա գործունեությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։ Երկարաժամկետ ֆինանսավորման միջոցների շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերյան ընտրությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել