Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան
 |pastinfo.am|
13:02 - 03 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո 17 հայ ռազմագերի, որոնց մասին ներկայացվել են շատ ընդհանուր տեղեկություն, թեև ՄԻԵԴ-ը պահանջել էր, որ տեղեկությունն առավել մանրամասն ներկայացվի, բժշկական փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել։ Այս մասին «Մեդիա Կենտրոն»-ում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ վիճակագրական տվյալներ չի կարող կիսել, սակայն արձանագրեց, որ կապի մեջ են համապատասխան անձանց ընտանիքների հետ, սեպտեմբերի 23-ին տեսակցել են գերեվարված անձանց, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում ևս հնրավարություն է եղել շրջելու պահման վայրերով, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը, անդրադառնալով հայ զինծառայողների գնդակահարման մասին տեսանյութին, նշեց, որ գերիների գնդակահարության մասին տարածված տեսանյութի վերաբերյալ այս պահին աշխատանքներ են ընթանում

«Այս պահի դրությամբ մեր գրասենյակն իր աշխատանքները կենտրնացրել է հրատապ միջոց կիրառելու մասին դատարանին պահանջներ ներկայացնելու ուղղությամբ, իսկ, ցավոք սրտի, տեսանյութում երևում է, որ այդ մարդիկ ուղղակի սպանվում են։ Իրավական գործիքները թույլ չեն տալիս որպես առանձին միջանկյալ միջոց ներկայացնելու համար, բայց դա կօգտագործվի, որ առհասարակ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը ՄԻԵԴ-ին ավելի քան համոզիչ ապացույցներ ներկայացվի, որպեսզի միջանկյալ միջոցները կիրառվեն, իսկ հետագայում, երբ միջպետական գանգատները կկոմունիկացվեն, այդ շրջանակներում այս փաստը ևս կարձանագրվի և համապատասխան պահանջներ կներկայացվեն՝ իրավունքների խախտման մասով»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել