ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան:
Միևնույն ժամանակ, կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը և վերահաստատում իմ պատրաստակամությունն աջակցելու այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
comment.count (0)