Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով
14:54 - 03 հոկտեմբերի, 2022

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ կազմում է շուրջ  77,7 մլրդ ՀՀ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազի գրասենյակից։

Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից սկսելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով:

«Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ 17 մլրդ դրամ», - հայտնում է գլխավոր դատախազությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել