Հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ․ ՊՆ մամուլի խոսնակ
20:47 - 03 հոկտեմբերի, 2022

Հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ․ ՊՆ մամուլի խոսնակ

Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն` չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում` իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 
 
Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:
 
Հարգելի՛ գործընկերներ, հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ, ճշտել յուրաքանչյուր նմանօրինակ լուրի համապատասխանությունն իրականությանը՝ կապ հաստատելով պաշտպանության նախարարության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել