Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap |tert.am|
09:22 - 04 հոկտեմբերի, 2022

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Գործակալության տվյալներով՝ հրթիռի արագությունը գերազանցել է 20 հազար կմ/ժ-ը։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այն անցել է մոտ 4,5 հազար կմ՝ 970 կմ թռիչքի առավելագույն բարձրությամբ։

Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը մի փոքր շտկել է Հարավային Կորեայի տվյալները՝ նշելով, որ, իրենց տեղեկություններով, հրթիռն անցել է 4,6 հազար կմ տարածություն, իսկ առավելագույն բարձրությունը հասել է 1000 կմ-ի։

Հրթիռն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ Օվկիանոսում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել