ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայից
12:32 - 04 հոկտեմբերի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայից

 Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել