44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեություն երկարաձգվեց ևս 6 ամսով
11:19 - 05 հոկտեմբերի, 2022

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեություն երկարաձգվեց ևս 6 ամսով

Ազգային ժողովը այսօր որոշեց 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Հանձանաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու առաջրակով էր հանդես եկել ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ փորձագետների իրականացրած աշխատանքը: Պատգամավորը նշել է, որ Պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Փաստաթղթի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով եւ տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից եւ պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել: 

Պատգամավորը հայտնել էր, որ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ, որը բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել