ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների նոր փաթեթը. ՌԴ-ի համար կսահմանափակվի նավթի արտահանումը և տեխնոլոգիաների հասանելիությունը

 |factor.am|
16:16 - 05 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների նոր փաթեթը. ՌԴ-ի համար կսահմանափակվի նավթի արտահանումը և տեխնոլոգիաների հասանելիությունը |factor.am|

factor.am: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հոկտեմբերի 5-ին համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի նախագահությունը, գրում է Korrespondent-ը։

Մասնավորապես, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է դեպի Ռուսաստանի Դաշնություն բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարման արգելքը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավագիտական ծառայությունների տրամադրում։ Պատժամիջոցները նաև նախատեսում են «ծովային ճանապարհով երրորդ երկրներ սահմանված գինը գերազանցող գնով ռուսական նավթի փոխադրելու, ինչպես նաև դրան վերաբերող հարակից ծառայությունների արգելք»։

ԵՄ սահմանափակումները կանդրադառնան նաև Ռուսաստանից պողպատի արտադրանքի, փայտանյութի, թղթի, սարքավորումների և կենցաղային տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի, ծխախոտի ներմուծմանը։ Բացի այդ, կընդլայնվի անձնական սահմանափակումների պատժամիջոցների ցանկը, ինչպես նաև կսահմանվեն գործող պատժամիջոցները շրջանցելու չափանիշներ։ ԵՄ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Առնոլդաս Պրանկևիչյուսը նշել է, որ պատժամիջոցների ցանկում ներառվելու են 35 նոր անձինք և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմի, կեղծ հանրաքվեների և քարոզչության մեջ։

«Մշտական ներկայացուցիչների կոմիտեում նոր է հաստատվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, որը ներառում է նավթի գների սահմանափակում, պողպատի, փայտի, մեքենաների, ավիացիայի, պլաստիկի, քիմիական նյութերի ներկրման և արտահանման նոր արգելքներ։ 7 միլիարդ եվրո, տարբեր ծառայությունների արգելք, 35 նոր դեմքեր և ընկերություններ, որոնք ներգրավված են պատերազմում, կեղծ հանրաքվեներին և քարոզչությունը։ Ես ողջունում եմ անդամ երկրների այսօրվա համաձայնությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ: Մենք գործեցինք արագ և վճռական: Մենք երբեք չենք ընդունի Պուտինի կեղծ հանրաքվեն կամ Ուկրաինայի որևէ տարածքի բռնակցում: Մենք վճռական ենք շարունակել Կրեմլին ստիպել վճարել այդ ամենի համար»,- գրել է Պրանկևիչուսը Twitter-ում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել