Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները հիմնված են հինգ հայտնի սկզբունքների վրա․ Միրզոյանը՝ Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տարրերի մասին
16:48 - 05 հոկտեմբերի, 2022

Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները հիմնված են հինգ հայտնի սկզբունքների վրա․ Միրզոյանը՝ Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի տարրերի մասին

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ Արարատ Միրզոյանը աձագանքեց  արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ հայկական կողմին են փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքի վրա։

«Իսկապես մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ։ Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկբունքներին։
Մենք այն անգամ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները ըստ էության հիմնված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որ մենք վերլուծում ենք, և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել, այսինքն՝ նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։

Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ 

«Ես կրկին պետք է հղում անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը։ Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը։ Եվ կիսեվեցինք մեր պատկերացումներով։ Այդ պատկերացումների մեծ մասը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին։ Եվ այժմ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը։ Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ ԼՂ Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք», - նշեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել