Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան |aysor.am|
16:29 - 18 ապրիլի, 2019

Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան |aysor.am|

aysor.am: Այն, որ պետությունն ուզում է Քաղաքացու օրը մարդկանց բարձր տրամադրություն ապահովվել, ցանկալի երևույթ է, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման սոցիալական ծանր վիճակում այդպիսի ահռելի գումար ծախսել, տարակուսանք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ բացառապես իր անձնական կարծիքն է արտահայտում, հարցը խմբակցությունում չեն քննարկել։

«Եվ դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցառումների վրա է այդ գումարը ծախսվելու։ Միգուցե ճիշտ կլիներ, որ իշխանությունները մինչև բուն տոնակատարութունները հանրությանը ներկայացնե՞ին ծրագրերն ու միջոցառումների համալիրը։ Չգիտեմ՝ իրենք ինչ են նախատեսել, համենայն դեպս, երբ ցանկացած խնդրի մասին բարձրաձայնվում է, իրենք պատճառաբանում են բյուջեի սուղ միջոցները։ Այդ պայմաններում, երևի թե, մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել», - համոզմունք հայտնեց պատգամավոր։

Գևոգ Պետրոսյանն ընդգծեց, որ այդ գումարով կարելի է առավել հանրօգուտ ծրագրեր իրականացնել, օրինակ՝ ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող 20-30 վերելակ վերանորոգել, բարելավվել պոլիկլինիկաների անմխիթար շենքային պայմանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել