Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|
13:55 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով, որ կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է հրդեհի։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել