ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու
 |tert.am|
10:46 - 12 հոկտեմբերի, 2022

ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։

Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ բեռնատարի տեղափոխման մեջ ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։

Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել